• Հայաստան, 0038 Երևան, Արզումանյան 8

  • 22/09/2021

Մրցույթի հայտարարություն

Մրցույթի հայտարարություն

Մրցույթի հայտարարություն 800 400 118 ավագ դպրոց

ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի Ա. Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի

տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

 

ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 4-ի N 319-Ն որոշմամբ հաստատված՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի 2-րդ կետի համաձայն՝ «Երևանի Ա. Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհուրդը հայտարարում է մրցույթ՝ հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար:

  1. Հաստատության տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու պարտադիր պայմաններն են՝

1) ՀՀ քաղաքացիությունը.

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքը (հավաստագիր):

  1. Մրցույթին մասնակցելու համար հավակնորդը ներկայացնում է`

1) դիմում` հաստատության խորհրդի նախագահի անունով.

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.

3) հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի պատճենը.

4) տվյալ հաստատության զարգացման ծրագիրը թղթային և էլեկտրոնային տարբերակներով.

5) ինքնակենսագրություն:

Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:

Փաստաթղթերն ընդունվում են Երևանի Ա. Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոցում

2021 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև հոկտեմբերի 11-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00 -ից մինչև ժամը15:00-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:

Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 25-ին՝ ժամը  15:00-ին, Արամայիս Երզնկյանի անվան հ. 118 ավագ դպրոցում (հասցեն՝ ք. Երևան, Արզումանյան 8)

Տեղեկությունների համար դիմել

Արմենուհի Խաչյանին                        094343320                     khachyan1966@mail.ru     

Աննա Թումաղայանին                       093399409                     annatumaghayan@mail.ru

Թողնել մեկնաբանություն